Հայ Առաքելական Եկեղեցին կիրակի նշել է Դատավորի օրը

15.03.2010, 10:41
Հայ Առաքելական Եկեղեցին կիրակի նշել է Դատավորի օրը

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ Առաքելական Եկեղեցում Մեծ Պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի:

Ինչպես հիշեցնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական համակարգը, այդ օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ և դատավորի մասին առակը (Ղուկ. 18: 1-5):

Ըստ առակի, մի այրի կին անընդհատ խնդրում է Աստծուց չերկնչող և մարդկանցից չվախեցող դատավորին` իր դատն անելու: Դատավորը կնոջից ազատվելու համար ստիպված բավարարում է նրա պահանջը:

«Ի՞նչն է առակի իմաստը: Վերականգնիր արդարությունը գոնե հանուն սեփական հանգստության: Եթե դա վերականգնի Աստված, ապա նա դա կանի՝ պատժելով քեզ», - նշել են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական համակարգից:

Հայ Առաքելական եկեղեցում Մեծ Պահքի ամեն կիրակի թողության և ինքնազսպման օր է, այն ունի իր պատկերավոր անվանումն ու նշանակությունը, որը համապատասխանում է աստվածաշնչյան որևէ պատմության կամ ավետարանական առակի:-0-