417.4
4.02
393.4
+11
Եղանակը Երևանում
Հայ

2010թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում 298 ՃՏՊ է գրանցվել

14:08
11 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. 2010թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում 298 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը:

«Գրանցված ՃՏՊ-ների հետևանքով 40 մարդ զոհվել է, ևս 40-ը վիրավորվել են: 2009թ.-ի համեմատ ՃՏՊ-ների թիվն ավելացել է 4 դեպքով, 2010թ.-ին զոհվածների թիվը 8 մարդով պակաս է, իսկ վիրավորների թիվն ավելացել է 20-ով», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Օհանյանը:

Նրա խոսքերով, երկու առավել խոշոր ՃՏՊ է գրանցվել Հայաստանում մարտի 7-ին, ընդ որում երկուսն էլ տեղի են ունեցել Երևանում, որոնց հետևանքով վիրավորվել է 16 մարդ:

Օհանյանը նշեց, որ 2010թ.-ի առաջին երկու ամսվա ընթացքում Հայաստանում կազմվել է 105,9 հազար արձանագրություն՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ: Ճանապարհային ոստիկանության պետի տվյալների համաձայն, դրանցից 19,4 հազարը դուրս են գրվել վարորդների կողմից անվտանգության ամրագոտիները չկիրառելու պատճառով:

Օհանյանի տվյալների համաձայն, 2010թ.-ի հունվար-փետրվարին հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման կապակցությամբ գրանցվել է 6,3 հազար արձանագրություն:

«2009թ.-ի Հայաստանում կազմվել է 670 հազար արձանագրություն ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մասին: Ամեն օր ոստիկանության աշխատակիցները կազմում են 1,5 հազարից մինչև 2 հազար արձանագրություն», - ասաց նա:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը