Հայաստան կժամանի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը

09.03.2010, 19:19
Հայաստան կժամանի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը

Մարտի 10-ի երեկոյան Հայաստան կժամանի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ  Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նախատեսված են հանդիպումներ  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Պատվիրակությանը  կընդունի նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մարտի  11-ին  ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ  Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ ԽՎ Ռոուզ -Ռոթ սեմինարին:-0-