Հայկական ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին հանրահավաքի անցկացմանը խոչընդոտելու մեջ

01.03.2010, 14:44
Հայկական ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին հանրահավաքի անցկացմանը խոչընդոտելու մեջ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում մեղադրել է իշխանություններին երկուշաբթի նախատեսված 2008 թ.-ի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների տարելիցին նվիրված հանրահավաքի անցկացմանը խոչընդոտելու մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հայկական ընդդիմությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ով իր թեկնածությունն էր առաջադրել նախագահական ընտրություններում և պարտություն էր կրել, 2008 թ.-ի փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում՝ դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Մարտի 1-2-ին բողոքի ակցիաները վերածվեցին անկարգությունների և ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների: Գլխավոր դատախազության տվյալների համաձայն՝ տուժեց ավելի քան 200 մարդ, տասը մարդ զոհվեց, ավելի քան հարյուրը ձերբակալվեցին:

ՀԱԿ-ը պնդում է, որ նման քայլերն ի վիճակի չեն ազդել ոչ մարտի 1-ի հանրահավաքի, ոչ էլ ընդդիմության հետագա պայքարի վրա:

Մատենադարանի մոտ տեղական ժամանակով ժամը 17:00-ին մեկնարկող հանրահավաքը նվիրված է Երևանում 2008 թ.-ի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններին: Հանրահավաքի ժամանակ ծրագրային ելույթով հանդես կգա ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հանրահավաքից հետո տեղի կունենա երթ:

Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը ստեղծվել է 2008 թ.-ի օգոստոսի 1-ին: ՀԱԿ-ի կազմում են շուրջ 20 քաղաքական կուսակցություններ և կազմակերպություններ: ՀԱԿ-ի հիմնական պահանջներն են քաղբանտարկյալների ազատ արձակումը, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնումն ու արտահերթ ընտրությունների անցկացումը:

Իշխանությունները չեն մեկնաբանում ընդդիմության մեղադրանքները, սակայն ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանից, հանրահավաքն արտոնագրված է:-0-