ՀՀ ոստիկանությունը ցուցարարներին դուրս է բերել երթևեկելի տարածքից

19.02.2010, 17:20
ՀՀ ոստիկանությունը ցուցարարներին դուրս է բերել երթևեկելի տարածքից

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը նախագահական ընտրությունների երկու ամյակի կապակցությամբ երթի ելած ցուցարարներին դուրս է բերել երթևեկելի հատվածից:

Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը թղթակիցը դեպքի վայրից, ՀԱԿ ներկայացուցիչների բանակցությունները ցուցարարների հետ ապարդյուն դուրս եկան, ինչի հետևանքով հատուկ նշանակության զորքը ցուցարարներին երթևեկելի մասից դուրս մղեց դեպի մայթ:  

Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ սկսել են ակտիվ դիմադրել, ինչի պատճառով ծեծկռտուք է սկսվել, ու մի երիտասարդ վայր է ընկել: Ցուցարարները շրջապատել են նրան: Իրավապահ մարմինները առայժմ հատուկ միջոցներ չեն ձեռնարկում:

Ներկայում հատուկ նշանակության զորքը շրջապատել է երթի մասնակիցներին՝ խոչընդոտելով նրանց ընթացքը: -0-