Հայկական բուհերի դիպոլմները շուտով կճանաչվեն Իրանում. դեսպան

19.02.2010, 13:22
Հայկական բուհերի դիպոլմները շուտով կճանաչվեն Իրանում. դեսպան
Հայկական բուհերի դիպոլմները շուտով կճանաչվեն Իրանում. դեսպան

Հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունների դիպլոմները մոտ ժամանակներս իրավաբանական ուժ կունենան Իրանում, ուրբաթ Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը:

«Այժմ հայկական դիպլոմները չեն ճանաչվում Իրանում զուտ տեխնիկական պատճառներով, որոնք շուտով կհարթվեն», - ասաց դեսպանը:

Նրա խոսքերով՝ մոտ ժամանակներս ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Իրան, որտեղ կհանդիպի իրացնի իր գործընկերոջ հետ, և դիպլոմների հետ կապված հարցը կներառվի քննարկումների օրակարգում:

«Այժմ Հայաստանում ուսանում է ավելի քան 1800 իրանցի ուսանող, մեր երկրների միջև հաստատվել է բազմամյա համագործակցություն ոչ միայն քաղաքական, այլև մշակութային և կրթական ոլորտներում», - ավելացրեց Սաղայանը:-0-