Հայաստանում յոթ օրվա ընթացքում արձանագրված հանցագործությունների մեծամասնությունը բացահայտվել է

18.02.2010, 18:16
Հայաստանում յոթ օրվա ընթացքում արձանագրված հանցագործությունների մեծամասնությունը բացահայտվել է

Հայաստանում փետրվարի 10-17-ը մեկ սպանություն է արձանագրվել, որը հաջողվել է բացահայտել, հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու 30 արձանագրված դեպքերից բացահայտվել է 28-ը, իսկ խարդախության 40 դեպքերից՝ 39-ը, ավազակության յոթ դեպքերից հինգը նույնպես հաջողվել է բացահայտել»,- ասվում է հաղորդագրությունում։ Բացահայտվել է նաև գողության 70 դեպք։ Բացի այդ, բացահայատվել են նաև ավելի վաղ արձանագրված մեկ սպանություն, մարմնական վնասվածքների պատճառման չորս և ավազակության մեկ դեպք։ -0-