Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանին մեծ տնտեսական շահ կբերի. ԱՄՀ

18.02.2010, 10:39
Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանին մեծ տնտեսական շահ կբերի. ԱՄՀ
Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանին մեծ տնտեսական շահ կբերի. ԱՄՀ

Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանին և հայ ժողովրդին մեծ տնտեսական շահ կբերի, ասել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը (Mark Lewis)՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

«Հայաստանը զրկված է ելքից դեպի ծով, և նման երկրի համար փակ սահմանների առկայությունը լրջորեն բարդացնում է արտաքին առևտուրը, ավելացնում է տրանսպորտային ծախսերը, խախտում է մրցունակությունը, իսկ մարդկանց համար՝ ավելացնում ապրուստի ծախսերը», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա:

Այս կապակցությամբ Լյուիսը պարզաբանել է, որ սահմանի բացումից ստացված առաջին արդյունքը կդառնա տրանսպորտային ծախսերի և բնակչության ապրուստի ծախսերի նվազումը:

«Ավելի էժան կդառնան ներկրվող սպառողական ապրանքները, ինչը կնպաստի իրական սպառման ավելացման, ինչի հետևանքով՝ կբարելավվի կենսամակարդակը», - ասել է նա:

Բացի այդ, Լյուիսի խոսքերով, կավելանան Հայաստանից արտահանվող ապրանքների մրցունակությունը:

«Ճիշտ է՝ միաժամանակ մրցունակությունը կավելանա նաև այն ձեռնարկությունների համար, որոնք ստիպված կլինեն ներքին շուկայում մրցել ներկրվող ապրանքների հետ», - ավելացրել է նա:

ԱՄՀ առաքելության ղեկավարը նշել է, որ ընդհանուր առմամբ կարճաժամկետ ժամանակահատվածում սահմանի բացումը շատ դրական կլինի:

«Միջին ժամկետային հատվածում սահմանի բացումը լուրջ հնարավորություններ կընձեռնի արտահանման, ներդրումների, ինչպես նաև Հայաստանը տարածաշրջանային կենտրոնի վերածելու համար», - ավելացրել է Լյուիսը:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-