Խարդախության, շորթման, յուրացման դեպքերը 16 օրում

16.02.2010, 12:37
Խարդախության, շորթման, յուրացման դեպքերը 16 օրում

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, փետրվարի 1-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է խարդախության 60 դեպք, բացահայտվել է 58-ը, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 3 դեպք:

«Նույն ժամանակահատվածում արձանագրվել է շորթման 3 դեպք, բացահայտվել է 2-ը, յուրացման կամ վատնման 11 դեպքից բացահայտվել է 10-ը»,- ասված է հաղորդագրության մեջ:-0-