Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այս պահին հանդիպում է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաևին։
Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, հանդիպումն անցկացվում է Երևանի «Գոլդըն Փելըս» հյուրանոցում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի և Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ըստ որոշ տվյալների, հանդիպումն անցկացվում է ԵԱՀԿ նախաձեռնությամբ։
Ավելի ուշ Սաուդաբաևը հանդիպում կունենա նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, ով արդեն ժամանել է հյուրանոց։ -0-