Գյումրիում hինգ մարդ թունավորվել է շմոլ գազից

09.02.2010, 11:58
Գյումրիում hինգ մարդ թունավորվել է շմոլ գազից
Գյումրիում hինգ մարդ թունավորվել է շմոլ գազից

Գյումրի քաղաքում հինգ մարդ է թունավորվել շմոլ գազից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր Փրկարար ծառայությունից։  

Հաղորդագրության համաձայն՝ 20-ամյա Տաթևիկ Ղազարյանը, 45-ամյա Գևորգ Ղազարյանը, 51-ամյա Գալյա Սարգսյանը, 56-ամյա Սամվել Սարգսյանը և 43-ամյա Հասմիկ Այվազյանը տեղափոխվել են «Սամարիթեր» հիվանդանոց։

Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է: -0-