Սիրիայում Հայաստանի պատվո հյուպատոսություն կբացվի

08.02.2010, 12:28
Սիրիայում Հայաստանի պատվո հյուպատոսություն կբացվի
Սիրիայում Հայաստանի պատվո հյուպատոսություն կբացվի

Սիրիայի Դեյր Զոր քաղաքւմ Հայաստանի հյուպատոսություն կբացվի, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 9-11-ը պաշտոնական այցով կայցելի Սիրիա՝ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդատվություններն անցկացնելու, ինչպես նաև Դեյր Զորում ՀՀ պատվո հյուպատոսության բացման արարողությանը մասնակցելու նպատակով», - ասվում է տեղեկատվության մեջ:-0-