Հայաստանը տարածաշրջանային նոր «Spirit of Caucasus» զբոսաշրջային արտադրանք է մշակում

05.02.2010, 16:29
Հայաստանը տարածաշրջանային նոր «Spirit of Caucasus» զբոսաշրջային արտադրանք է մշակում

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը «Spirit of Caucasus» տարածաշրջանային զբոսաշրջության նոր արտադրանք է մշակում, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքերով` ծրագրվում է, որ զբոսաշրջային արտադրանքն իրենից տարածաշրջանային տուրիստական տուր կազմակերպելու հնարավորություն է ներկայացնում, որում ընդգրկված են Անդրկովկասի բոլոր երկրները, մասնավորապես, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, չի բացառվում նաև, որ Թուրքիան:

«Նման փաթեթային առաջարկի մշակումը թույլ կտա զգալիորեն ավելացնել տուրիստական այցելությունների ծավալները և մեծացնել տարածաշրջանի գրավչությունը զբոսաշրջիկների համար»,- ասաց Ապրեսյանը:

Նա նշեց, որ նման զբոսաշրջային արտադրանքը մեծ մասսայականություն կվայելի, քանի որ շատ զբոսաշրջիկներ նախընտրում են այցելել տարածաշրջանի բոլոր երկրներ՝ սեփական ծախսերը կրճատելու համար:

Ըստ նրա՝ տվյալ պահին արդեն կատարվել են համապատասխան աշխատանքներ մասնավոր հատվածի հետ, աշխատանք է տարվում տուրիստական փաթեթ ձևավորելու ուղղությամբ, ինչի առնչությամբ մասնավոր մակարդակով ծրագրվում է համագործակցություն հաստատել Ադրբեջանի և Թուրքիայի զբոսաշրջային օպերատորների հետ:  

Ընդ որում նա նշեց, որ հայ-թուրքական սահմանի բացումն արդյունավետ կանդրադառնա զբոսաշրջության ոլորտի վրա և կհանգեցնի Հայաստանի դերի բարձրացմանը՝ որպես զբոսաշրջության զարգացման տարածաշրջանային կենտրոնի:

2009 թ.-ին տուրիստական այցելությունների թիվը Հայաստան աճել է 3 տոկոսով 2008 թ.-ի համեմատ և կազմել 575 281 մարդ: Հայաստանից արտագնա զբոսաշրջության ոլորտում աճը 2009 թ.-ին 2,1 տոկոս է կազմել և հասել 526 193 զբոսաշրջիկի ցուցանիշին: -0-