Որոշվել են Եվրատեսիլ-2010-ի Հայաստանի ազգային ընտրական փուլի եզրափակչի տասը մասնակիցները, ասվում է eurovision.am պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ժյուրիի որոշման համաձայն, ընտրության ներկայացված 30 երգից ընտրվել է 10-ը, որոնք փետրվարի 11-ին Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կպայքարեն Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար:
Ազգային ընտրական փուլի եզրափակչում կներկայացվեն հետևյալ երգերը՝ «Այս ձմեռ» Anothеr Story Rock-band խմբի կատարմամբ, «Apricot Stone» (երգչուհի Էվա Ռիվաս), «Countdown» (Նիկ Էգիբյան), «Hey» (Let Me Hear You Say – Էմմի և Միհրան), «Infected Dreams» (Դավիթ Աշոտյան), «Little Red Riding Hood» (Մարիա Քիզիրյան), «My Love» (Ռազմիկ Ամյան), «Never» (Սոնյա), «The Mermaid Song» (Անի Առզումանյան) և «We Must Believe» (Մելինե Բեգլարյան):
Ընտրական փուլի հաղթողը կորոշվի ժյուրիի քվեարկության և հեռուստադիտողների SMS-քվեարկության միջոցով:
Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցում է 2006 թվականից: Լավագույն արդյունքը գրանցվել է 2008թ.-ին, երբ երգչուհի Սիրուշոն զբաղեցրեց չորրորդ տեղը:-0-