Հայաստանի պաշտպանության նախարարը Իրան այցելելու հրավեր է ստացել
15:52
03 Փետրվարի 2010
Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին իր հայ գործընկեր Սեյրան Օհանյանին հրավիրեց այցելել Իրան, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն, չորեքշաբթի կայացած հանդիպման ընթացքում պաշտոնական հրավերը փոխանցեց Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներ և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ -0-
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկու առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին կհաջորդեն առաջնորդների եռակողմ բանակցությունները
Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ
Դեպք էր տեղի ունեցել, երբ խաղաղապահի ներկայությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ էր սպանվել, ի՞նչ կապ ունի այստեղ Արևմուտքը, ասաց Փաշինյանը