Եվրոպացիները չեն կարող թուրքերին լավ հարևան անվանել. փորձագետ

02.02.2010, 12:02
Եվրոպացիները չեն կարող թուրքերին լավ հարևան անվանել. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Եթե Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցի լուծումն ընդունվեր Եվրոպայի երկրների ազգային հանրաքվեներում, ապա եվրոպացիների մեծամասնությունը Թուրքիայի դեմ հանդես կգար։

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, այդ մասին է վկայում «Եվրոպացիների կողմից Թուրքիայի ընկալումը որպես ԵՄ ապագա անդամ» հարցման արդյունքները։

Այս ուսումնասիրության համաձայն, հարցված եվրոպացիների 52 տոկոսը դեմ Թուրքիային կքվեարկեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Եվս 41 տոկոսը կողմ կլիներ և 7 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Հարցման անցկացումը համակարգել են Մադրիդի ինքնավար համալսարանը, Գրենադայի համալսարանը և Բոգազիչիի համալսարանը (Թուրքիա)։

Ազգաքաղաքագիտական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Բորիս Խարկովսկու կարծիքով, եվրոպացիների նման արձագանքը զարմանալի չէ։ «Ներկայում Եվրոպայի երկրներում ապրում է մինչև 15 միլիոն թուրք, և նրանց լավ հարևաններ դժվար է անվանել։ Այն, որ թուրքերը չեն ցանկանում ինտեգրվել տեղի հասարակությանն ու ապրել եվրոպական օրենքներով, նվազագույնի է հասցնում գովազդային արշավը, որն անցկացնում է Թուրքիան Եվրոպայում՝ ցանկանալով իրեն ցույց տալ որպես քաղաքակիրթ երկիր»,- կարծում է նա։

Թուրքիայի՝ ԵՄ-ին անդանակցելու վերաբերյալ բանակցությունները սկսվել են 2005 թվականին։ Փորձագետների կանխատեսումներով, երկիրը կարող է Եվրամիության լիիրավ անդամ դառնալ 10-15 տարվա ընթացքում։ -0-