411.99
4.03
390.88
+14
Եղանակը Երևանում
Հայ

Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը կանցկացվի փետրվարի 26-ին Տրետյակովյան պատկերասրահում

10:30
02 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը կանցկացվի փետրվարի 26-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, երկուշաբթի հայտնեց Հանրային Խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման հարցերի ենթահանձնաժողովի ղեկավար Ժասմեն Ասրյանը։

Ըստ նրա, ցուցահանդեսը նվիրված կլինի նկարչի՝ փետրվարի 28-ին նշվող 130-ամյակին։ «Նկարչի թանկարժեք աշխատանքները շուրջ հարյուր տարի ցուցադրվում են Մոսկվայում»,- ընդգծեց Ասրյանը հանձնաժողովի նիստին։ 

Նա հայտնեց նաև, որ աշնանը նկարչի մոսկովյան բնակարանի շենքի պատին, Հին Արբատում, որտեղ Սարյանն ապրել և ստեղծագործել է մինչև քսաներորդ դարի 70-ական թվականները, հուշատախտակ կտեղադրվի։

Մարտիրոս Սարյանը (1880-1972թթ.) 20-րդ դարի հայ գեղանկարչության խոշորագույն վարպետներից է, որը շարունակել է սիմվոլիզմի ավանդույթները։ Նա ծնվել է Նոր Նախիջևան քաղաքում (ներկայումս Դոնի Ռոստովի կազմում)։

1897թ.-ին ընդունվել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան, որն ավարտել է 1904թ.։ Նրա ուսուցիչների թվում այնպիսի հայտնի ռուս նկարիչներ են եղել, ինչպիսիք են Սերովը և Կորովինը։

Մինչև 1917թ. հոկտեմբերյան հեղաշրջումը մեծ մասամբ բնակվել է Թբիլիսիում և Մոսկվայում, 1921թ.-ից հաստատվել է Երևանում։ Մասնակցել է «Երկնագույն վարդ» (1907թ.), ինչպես նաև «Ռուս նկարիչների միության» և «Արվեստի աշխարհի» ցուցահանդեսներին։--0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից