Հայ ոստիկանները երկու նռնակ են հայտնաբերել 57-ամյա կնոջը պատկանող անասնագոմի տանիքում
01.02.2010,
19:57
Հայ ոստիկանները երկու նռնակ են հայտնաբերել 57-ամյա կնոջը պատկանող անասնագոմի տանիքում
Ոստիկանության Գուգարքի, Վանաձորի բաժինների և Բազումի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` 57-ամյա Ելենա Պ.-ին պատկանող անասնագոմի տանիքում հայտնաբերվել և առգրավվել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով:
«Առգրավված նռնակներն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին մամուլի ծառայությունից:-0-