Հայ սեյսմոլոգները մեկ շաբաթվա ընթացքում տարածաշրջանում երկու երկրաշարժ են գրանցել

28.01.2010, 12:55
Հայ սեյսմոլոգները մեկ շաբաթվա ընթացքում տարածաշրջանում երկու երկրաշարժ են գրանցել

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը հունվարի 21-ից-27ը Հայաստանի և նրան հարակից տարածքներում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցել է մեկ թույլ երկրաշարժ, հաղորդում է ՍՊԱԾ մամուլի ծառայությունը:

Երեք բալանոց սեյսմիկ ցնցումը տեղի է ունեցել հունվարի 25-ին Հայաստան-Ադրբեջան (Նախիջևան) սահմանային գոտում, Եղեգնաձոր քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևմուտք:

 

Հայ սեյսմոլոգները տարածաշրջանում գրանցել են 3 բալ և ավելի ուժգնությամբ մեկ թույլ երկրաշարժ: Այն գրանցվել է հունվարի 26-ին Ադրբեջանի (Նախիջևան) Օրդուբադ քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Հայաստանի սեյսմիկ ծառայությունը հունվարի 27-ին Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմտյան մասում` Ֆիլիպինների Կատանդուանես կղզու շրջակայքում գրանցել է 6,1 մագնիտուդով երկրաշարժ: Զոհեր և ավերածություններ չկան: Երկրաշարժը ցունամի չի առաջացել:-0-