Անկարան իրավաբանական խորհրդակցություններ է սկսել արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ-ի որոշման առնչությամբ. «Հրապարակ»

28.01.2010, 12:50
Անկարան իրավաբանական խորհրդակցություններ է սկսել արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ-ի որոշման առնչությամբ. «Հրապարակ»

Պաշտոնական Անկարան ՀՀ Սահմանադրական դատարանի հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ կայացրած որոշման առնչությամբ  իրավական երաշխիքներ ստանալու նպատակով սկսել է իրավաբանական խորհրդակցություններ, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:

Թերթի տվյալների համաձայն, թուրքերը մտադիր են նաև այդ խորհրդակցություններին մասնակից դարձնել ԱՄՆ-ին և հայ-թուրքական բանակցություններում որպես միջնորդ հանդես եկող Շվեյցարիային: Դրա մասին տեղեկացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբին ու Եվրամիությանը:

Հակառակ Երևանի ուղերձին, թե ՍԴ որոշումն ազդեցություն չի ունենա հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, թուրքերը համառում են այդ մոտեցումը իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթով ամրագրելու հարցում:

Թուրք դիվանագետները պնդում են, թե որևէ քայլ չեն անի արձանագրությունների վավերացման ուղղությամբ՝ առանց գրավոր երաշխիքներ ստանալու:-0-