Հայ դաշնակահար Վազգեն Վարդանյանը համերգ կունենա Մոսկվայում

28.01.2010, 11:51
Հայ դաշնակահար Վազգեն Վարդանյանը համերգ կունենա Մոսկվայում
Հայ դաշնակահար Վազգեն Վարդանյանը համերգ կունենա Մոսկվայում

Հայտնի հայ դաշնակահար Վազգեն Վարդանյանը փետրվարի 18-ին համերգ կունենա Մոսկվայում: Համերգը նվիրված է Ֆրեդերիկ Շոպենի 200-ամյակին և տեղի կունենա Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ համերգասրահում:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին համերգի կազմակերպիչ՝ «Երաժշտության կայսրություն» ընկերության մամուլի ծառայությունից, համերգացանկում ընդգրկված են հռչակավոր լեհ կոմպոզիտոր Շոպենի 4 բալլադներն ու 4 սկերցոները:

Մոսկվայում Վազգեն Վարդանյանի ելույթով մեկնարկում է նրա համաշխարհային շրջագայությունը, որի շրջանակներում նա ելույթ կունենա Ռուսաստանի, ԱՊՀ-ի, Եվրոպայի, Ամերիկայի բազմաթիվ քաղաքներում:

Վազգեն Վարդանյանը ծնվել է Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և  Ջուլյարդում (ԱՄՆ, Նյու Յորք ) արժանացել է գեղեցիկ արվեստների մագիստրոսի կոչման (Master of Fine Arts Degree)` ստանալով ուսման վարձի ամբողջական փոխհատուցման հնարավորություն: Վազգեն Վարդանյանն ուսանել է հայտնի երաժիշտների՝ պրոֆեսորներ Լև Վլասենկոյի, Դմիտրի Սախարովի և Ջերոմ Լովենտալի մոտ:-0-