Հայ գործարարը Ամենայն Հայոց Կաթողիկոսին 2 միլիոն դոլար արժողությամբ գավազան է նվիրել. թերթ

27.01.2010, 11:47
Հայ գործարարը Ամենայն Հայոց Կաթողիկոսին 2 միլիոն դոլար արժողությամբ գավազան է նվիրել. թերթ
Հայ գործարարը Ամենայն Հայոց Կաթողիկոսին 2 միլիոն դոլար արժողությամբ գավազան է նվիրել. թերթ

Մոսկվայի «Էսթետ» ոսկերչական տան տնօրեն, հայ գործարար Գագիկ Գևորգյանը օրերս այցելել է Երևան և Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին նվիրել ոսկեձույլ, ադամանդակուռ գավազան, որի արժեքը գնահատվում է մոտ 2 միլիոն դոլար, գրում է «Հրապարակ» թերթը:

Գևորգյանը խնդրել է չհրավիրել լրագրողներին գավազանի հանձնման արարողությանը և առանձնապես չթմբկահարել իր արածը:

Երևանում շրջելով՝ նա պատահաբար նկատել է, որ Ազգային պատկերասրահի վարագույրները և պատուհանները հին են: Գևորգյանն առաջարկել է հոգալ այդ խնդիրները:

Գևորգյանի ներկայացուցիչները բանակցություններ են վարել պատկերասրահի ղեկավարության և ՀՀ մշակույթի նախարարության հետ և հաշվարկել են ծախսերը:-0-