ՀՀ պաշտպանության նախարարը քննարկել է պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ 2009թ. կատարված աշխատանքները և 2010 թ.-ի ծրագրերը

27.01.2010, 10:34
ՀՀ պաշտպանության նախարարը քննարկել է պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ 2009թ. կատարված աշխատանքները և 2010 թ.-ի ծրագրերը
ՀՀ պաշտպանության նախարարը քննարկել է պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ 2009թ. կատարված աշխատանքները և 2010 թ.-ի ծրագրերը

ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ 2009թ. կատարված աշխատանքների և 2010թ. առաջնահերթ խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր:

Խորհրդակցության մասնակիցները քննարկել են ՀՀ ԶՈւ կառավարման համակարգի վերանայմանը, բարեփոխումների հայեցակարգային և օրենսդրական ապահովմանը, անձնակազմի կրթությանը և վերապատրաստմանը, պաշտպանական պլանավորման ու բյուջետավորման համակարգի բարեփոխմանը և այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Քննարկումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանության ռազմավարական վերանայման և ռազմավարական պլանավորման խնդիրներին:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ պաշտպանական բարեփոխումները մոտեցել են այնպիսի փուլի, երբ պետք է անդրադառնալ բուն զորային կառույցի, նրա կառուցվածքի, մարտական պատրաստականության վիճակի բարելավման, ռազմավարական և օպերատիվ պլանավորման խնդիրներին: -0-