ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է Վանկուվերում փետրվարի 12-28-ն անցկացվելիք Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի կազմը, հաղորդում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:
Տեղեկատվության համաձայն, Վանկուվերում Հայաստանի հավաքականը կներկայացնի չորս մարզիկ՝ դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը (Աշոցք, արագավազք և 15 կմ), Քրիստինե Խաչատրյանը (Գյումրի, արագավազք և 10 կմ), ամերիկահայ լեռնադահուկորդ Անի-Մաթիլդա Սերեբրակյանը (հսկա ոլորավայրէջք և սովորական ոլորավայրէջք) և Արսեն Ներսիսյանը (Ծաղկաձոր, հսկա ոլորավայրէջք և սովորական ոլորավայրէջք):-0-