ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Հայկ Միրզոյանին և 21-ամյա Զավեն Նիգոյանին Հայաստանում ՌԴ քաղաքացու վրա ավազակային հարձակում գործելու կասկածանքով, հայտնվում է Ոստիկանության պաշտոնական կայքում:
«Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ստացված հաղորդագրության համաձայն, հունվարի 21-ին ոստիկանության Արաբկիրի բաժին էր դիմել ՌԴ մի քաղաքացի ու հայտնել, որ Մամիկոնյանց փողոցում երկու երիտասարդ իր նկատմամբ ավազակային հարձակում են կատարել և զենքի սպառնալիքով հափշտակել դրամ ու բջջային հեռախոս»։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեցին Հայկ Միրզոյանը և Զավեն Նիգոյանը, ում մոտից հայտնաբերվեց «338 Auto» տեսակի պնևմատիկ ատրճանակը, ասվում է հաղորդագրության մեջ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հայկ Միրզոյանը և Զավեն Նիգոյանը կալանավորված են։
Իրավապահները հիմնավոր կասկածներ ունեն, որ նրանք կարող են կատարած լինել նմանատիպ այլ հանցագործություններ։
Տուժողները կարող են դիմել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին։-0-