Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ավելի լայն տարածում գտավ միջազգային լրատվական դաշտում 2009 թվականին. ԱԳՆ

25.01.2010, 18:11
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ավելի լայն տարածում գտավ միջազգային լրատվական դաշտում 2009 թվականին. ԱԳՆ

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ավելի լայն տարածում գտավ միջազգային լրատվական դաշտում 2009 թվականին, ասվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվության մեջ։  

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում»,- ասվում է հաշվետվությունում։  

Հաղորդագրության համաձայն, 2009 թ. հունվարին Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորությամբ ակտիվ մասնակցություն է ունեցել ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնակայանում կայացած «Ցեղասպանության կանխարգելում» գիտաժողովին։  

Ապրիլին աշխարհի տասնյակ քաղաքներում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներ, մի շարք երկրներում` բարձրաստիճան պաշտոնյաների և հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-