Պուտինը զերծ մնաց ղարաբաղյան խնդիրը և հայ-թուրքական բարելավման գործընթացները միմյանց հետ շաղկապելուց. կուսակցության առաջնորդ

15.01.2010, 14:57
Պուտինը զերծ մնաց ղարաբաղյան խնդիրը և հայ-թուրքական բարելավման գործընթացները միմյանց հետ շաղկապելուց. կուսակցության առաջնորդ
Պուտինը զերծ մնաց ղարաբաղյան խնդիրը և հայ-թուրքական բարելավման գործընթացները միմյանց հետ շաղկապելուց. կուսակցության առաջնորդ

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը զերծ մնաց ղարաբաղյան խնդիրը և հայ-թուրքական բարելավման գործընթացները միմյանց շաղկապելուց, ուրբաթ լրագրողներին ասաց Ժողովրդական  կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։

Ըստ նրա՝ այդ մասին վկայում է Պուտինի՝ վերջերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում արած հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը մեկ փաթեթում ներառելը աննպատակահարմար է։

Միաժամանակ Կարապետյանը կարծում է, որ Պուտինի նման հայտարարությունը վկայում է երկու հարցերի շաղկապման խնդրի գոյության մասին։

«Եթե որևէ մեկը հայտարարում է, որ երկու գործընթացների շաղկապումը ճիշտ չէ ինչպես ռազմավարական, այնպես էլ մարտավավարական տեսանկյուններից, ապա դա նշանակում է, որ այդ խնդիրը գոյություն ունի»,- ասաց կուսակցության ղեկավարը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ Թուրքիան կշարունակի կապել հայ-թուրքական սահմանի բացումը ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հետ։ Կարապետյանի խոսքերով՝ դա կապված է Թուրքիայի՝ հեռու գնացող հավակնությունների հետ, որոնք կապված են միջազգային ասպարեզում գերտերություն դառնալու ցանկության հետ։

Կարապետյանը վստահ է նաև, որ Հայաստանի Ազգային Ժողովը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, եթե Թուրքիան նույն քայլը կատարի։

«Հայաստանի Սահմանադրական Դատարանի կողմից  հայ-թուրքական արձանագրությունները երկրի Հիմնական օրենքին համապատասխան ճանաչելուց հետո Հայաստանի խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները, եթե Թուրքիան էլ դա անի»,- ասաց նա։

ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունները երկրի Մայր օրենքին համապատասխանող է ճանաչել, ինչից հետո փաստաթուղթը կներկայացվի խորհրդարանին:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ղարաբաղյան հարցում ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-