Հայաստանում 2009 թ.-ին երեք մարդ է դատապարտվել երեխաների առևտրի մեղադրանքով. Ոստիկանություն

14.01.2010, 19:12
Հայաստանում 2009 թ.-ին երեք մարդ է դատապարտվել երեխաների առևտրի մեղադրանքով. Ոստիկանություն
Հայաստանում 2009 թ.-ին երեք մարդ է դատապարտվել երեխաների առևտրի մեղադրանքով. Ոստիկանություն

Հայաստանում 2009 թ.-ին երեք մարդ է դատապարտվել երեխաների առևտրի մեղադրանքով, հայտնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը:

«2009 թ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի (երեխաներ առքուվաճառք) հատկանիշներով վարույթ է իրականացվել քրեական 3 գործերով, որոնցից 1-ը 2008-ին հարուցված և 2009 թ. փոխանցված գործ է, որով 2009-ին, նախաքննության ընթացքում, հայտնաբերվել է ևս 4 զոհ՝ որպես մեղադրյալ են ներգրավվել 2 անձինք, որոնք դատապարտվել են ազատազրկման»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ոստիկանության պաշտոնական տվյալներով՝ քրեական մյուս 2 գործերից մեկը կարճվել է, մյուսով տուժող է ճանաչվել 1 զոհ, մեղադրյալը նույնպես 1-ն է, որը դատապարտվել է 5 տարի պայմանական ազատազրկման:

Անչափահասին մուրացականության մեջ ներգրավելու հատկանիշներով (166 հոդված) վարույթ է իրականացվել նախկինում հարուցված քրեական 1 գործով, որը 2009 թ. վերաորակավորվել է 132 պրիմ հոդվածի: -0-