431.08
4.38
402.99
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում ապրող մոխրագույն կռունկը առանձնացվել է որպես առանձին ենթատեսակ. ASPB

19:23
13 Հունվարի 2010

Հայաստանում ապրող մոխրագույն կռունկը առանձնացվել է որպես առանձին ենթատեսակ, հայտնում է «Հայաստանի թռչունների պաշտպանության միություն» (ASPB) հասարակական կազմակերպությունը:

Նոր ենթատեսակին շնորհվել է «Արչիբալդի կռունկ» (Grus grus Archibaldi) անունը ի պատիվ հանրահայտ ամերիկացի թռչնաբան, Վիսկոնսին նահանգում կռունկների կենտրոնի հիմնադրի: Նա կռունկաբանության թեմայի բոլորի կողմից ճանաչված ղեկավարն է ողջ աշխարհում:

Հայաստան կատարած այցից հետո ռուս թռչնաբան Վալենտին Իլյաշենկոն նույնպես եկել է այն եզրակացության, որ մոխրագույն կռունկները հիմնական տարածքից հեռու բնակվող մեկուսացված տեսակ են, այլ ոչ թե սովորական մոխրագույն կռունկ, ինչպես համարվում էր առաջ:

Կռունկների այս տեսակը մի շարք հատկություններով խիստ տարբերվում է արևմտյան ու արևելյան մոխրագույն կռունկից, նրա կտուցն ուրիշ գույն ունի, գլխի գունային հատվածներն էլ այլ դասավորություն ունեն, հասուն թռչունները տարբերվում են աչքի ետևում վառ սպիտակ կետի առկայությամբ և գլխին կարմիր «թագի» բացակայությամբ:  

Մասնավորապես, նոր տեսակը նաև մի շարք ընդհանուր հատկանիշներ ունի Չինաստանում ապրող սև պարանոցով կռունկի հետ:

Ինչպես հայտնեց ՄՊՀ Կենդանաբանական թանգարանի ավագ գիտաշխատող, Մենզբիրովսկի թռչնաբանական կազմակերպության փոխնախագահ Եվգենի Կոբլիկը, կռունկների բույն դնելու հարավային, մեկուսացված հատվածները հետաքրքիր են նրանով, որ այնտեղ կարող են բույն դնել ոչ թե սովորական մոխրագույն կռունկները, ինչպես հյուսիս-արևմուտքում և հյուսիս-արևելքում, այլ ռելիկտային տեսակները, որոնք կարող են լույս գցել մոխրագույն կռունկի ծագման վրա, քանի որ նրանք անցումային հատկանիշեր ունեն և կարող են ավելի մոտ լինել կռունկների այլ տեսակների:  

Առկա տեղեկություններով, ենթատեսակը բույն է դնում միայն Հայկական լեռնաշխարհում և Վրաստանի ու Թուրքիայի հարակից շրջաններում: Մոխրագույն կռունկը բավականին խոշոր թռչուն է. մարմնի երկարությունը 110-120 սմ, թևերի բացվածքը հասնում է 220-245 սմ-ի: Ձմեռելու թռչում է Իսպանիա, Ֆրանսիա, Մերձավոր Արևելք, Հնդկաստան, Հյուսիսային և Արևմտյան Աֆրիկա, Չինաստանի հարավ և արևելք: Ապրում է կիսաանապատներում, ճահճային ու խոնավ տարածքներում, հաճախ մարգագետինների ու ցանքատարածությունների հարևանությամբ:

Մոխրագույն կռունկի քանակի կտրուկ կրճատման պատճառով այն գրանցվել է Հայաստանի Կարմիր գրքում և Վայրի ֆաունայի ու ֆլորայի մեռնող տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայում:

Կոնվենցիայի նպատակն է երաշխավորել, որ վայրի կենդանիների ու բույսերի միջազգային առևտուրը նրանց գոյության սպառնալիք չհանդիսանա: Համաձայնագիրը պաշտպանության տարբեր աստիճաններ է ներկայացնում կենդանիների ու բույսերի ավելի քան 33 000 տեսակի համար:   

ASPB-ն Հայաստանում BirdLife International միջազգային կազմակերպության ներկայացուցիչն է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան
22:55
13 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը
14:44
08 Նոյեմբերի 2023
Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ իրատեսական համարում հիմնական բեռնափոխադրումները․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն ավելի կարճ են, ռիսկերով ավելի քիչ
14:03
08 Նոյեմբերի 2023
Հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել․ Պատրուշև
ՌԴ–ից հայտնել են, որ հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել
11:56
08 Նոյեմբերի 2023
Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունն ԱՊՀ երկրներում․ Պուտին
Պուտինը հայտարարել է, որ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, հասարակական կայունությունը և ավանդական արժեքները խաթարելուն
09:49
08 Նոյեմբերի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն առաջնահերթություն է մնում. ԱՄՆ պետքարտուղարություն
Բացի այն ամենից, ինչ կատարվում է միջազգային հարթակում, այս երկու երկրների միջև խաղաղությունը մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար շարունակում է առաջնահերթություն մնալ, նշել են Պետքարտուղարությունից
12:11
07 Նոյեմբերի 2023
Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ)մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը