Հայաստանում A/H1N1 գրիպով հիվանդների թիվը հասել է 119-ի. ԱՆ

13.01.2010, 16:34
Հայաստանում A/H1N1 գրիպով հիվանդների թիվը հասել է 119-ի. ԱՆ
Հայաստանում A/H1N1 գրիպով հիվանդների թիվը հասել է 119-ի. ԱՆ

Հայաստանում A/H1N1 գրիպով հիվանդների թիվը ավելացել է 8-ով՝ հասնելով 119-ի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Շուշան Հունանյանը:

«Մինչ օրս խոզի գրիպից մահվան 3 դեպք է գրանցվել»,- ասաց Հունանյանը: 

Ըստ նրա, այժմ հիվանդանոցում գտնվում է երկու մարդ, մնացածները անհրաժեշտ բուժօգնություն ստանալույց հետո դուրս են գրվել:

«Առողջապահության նախարարության անցկացրած դիտարկումը ցույց է տվել, որ նվազել է սուր շնչառական վիրուսային վարակների թիվը, նվազել է նաև «Շտապօգնության» կանչերի թիվը»,- հայտնեց նախարարի օգնականը:

Նա ընդգծեց, որ Առողջապահության նախարարությունը հատկապես կարևորում է բնակչության իրազեկման բարձրացումը: 

«Մասնավորապես այն առնչությամբ, որ կարանտինից հետո դպրոցներում վերսկսվել են դասերը, մենք կոչ ենք անում երեխաներին ու նրանց ծնողներին ավելի զգոն լինել, պահպանել հիգիենայի կանոնները, գրիպի ախտանշանների առկայության դեպքում դպրոց չգնալ, ինքնաբուժությամբ չզբաղվել»,- հավելեց Հունանյանը:  

Դեկտեմբերի 7-ին հանրապետության դպրոցներում կարանտին հայտարարվեց գրիպով ու սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդացության բարձր մակարդակի պատճառով: Հունվարի 11-ից դասերը վերսկսվել են: -0-