Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության հեռանկարները

13.01.2010, 14:57
Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության հեռանկարները
Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը չորեքշաբթի աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Իրինա Կովալչուկը:

«Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Բացի այդ հանդիպման ընթացքում քննարկվել է ՌԴ պաշտպանության նախարարության բուհերում հայ զինծառայողների վերապատրաստման հարցը», - մեջբերում է «ՌԻԱ Նովոստին» Կովալչուկի խոսքերը:

Ինչպես հանդիպման ժամանակ հայտարարել է Սերդյուկովը, «ռուս-հայկական հարաբերությունները ռազմական ոլորտում կրում են ռազմավարական, գործընկերային բնույթ», - մեջբերել է նախարարին նրա մամուլի քարտուղարը:-0-