411.99
4.03
390.88
+22
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիայի կառավարությունն անում է հնարավորինը՝ հայ-թուրքական արձանագրություններն առանց նախապայմանների վավերացնելու համար. արտգործնախարար

13:10
13 Հունվարի 2010

Թուրքիայի կառավարությունն անում է հնարավորինը՝ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին հայ-թուրքական արձանագրություններն առանց նախապայմանների վավերացնելու համար:

Ինչպես այսօր տեղեկացնում է «Հաբեր Թյուրք» հեռուստաալիքը, նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ: Նախօրեին ուշ երեկոյան նա Լոնդոնից մեկնել է Մոսկվա, որտեղ ուղեկցելու է վարչապետ Թայիպ Էրդողանին Ռուսաստան կայանալիք աշխատանքային այցի ժամանակ:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ, Դավութօղլուի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ երեքշաբթի Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են հանրապետության Մայր օրենքին, սակայն «ունեն բացառապես երկկողմ միջպետական բնույթ» և չեն կարող տարածվել երրորդ երկրների վրա: Այս վերապահումը վերաբերում է Երևանի և Անկարայի փոխհարաբերություններին՝ կապված Ադրբեջանի և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:

Դավութօղլուն իր հերթին նշել է, որ Անկարան ձգտում է «և կարգավորել հարաբերությունները Երևանի հետ, և հաղթահարել տարածաշրջանի լարվածությունը»: «Մենք հույս ունենք ստեղծել այնպիսի տարածաշրջան, որտեղ կարելի կլինի Բաքվում նստել ավտոմեքենա, անվտանգ անցնել Լեռնային Ղարաբաղով, հատել Երևանը, Նախիջևանն ու հասնել Կարս», - ասել է նախարարը:

Նրա խոսքերով՝ Կովկասի խնդիրները հաղթահարելու և լարվածությունը մեղմելու համար անհրաժեշտ է «բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնել և ամրապնդել պետությունների միջև գոյություն ունեցող փոխկախվածությունը տնտեսական ոլորտում»: «Հետապնդելով նմանատիպ նպատակ՝ մենք 51 համաձայնագիր ենք ստորագրել Սիրիայի հետ և 48 պայմանագիր՝ Իրաքի հետ, իսկ Վրաստանի Բաթումի քաղաքի օդանավակայանը կարող է որպես տարանցիկ կետ ծառայել «Թուրքական ավիաուղիների» համար», - նշել է Դավութօղլուն:

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ Մինչ վերջերս Հայաստանի և Թուրքիայի միջև բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից