Հայազգի ռուսաստանցի նորապսակները ստացել են ՀՀ սփյուռքի նախարարի օրհնությունը

12.01.2010, 19:51
Հայազգի ռուսաստանցի նորապսակները ստացել են ՀՀ սփյուռքի նախարարի օրհնությունը

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «Հարսանիք հայրենիքի կանչով» ծրագրի շրջանակներում Հայաստանում ամուսնացած երիտասարդ զույգը Ռուսաստանից երեքշաբթի ստացել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի օրհնությունը:   

Նախարարը օրհնել է 20-ամյա Սիրանույշ Աբրահամյանի և Սարո Դանոյանի ամուսնությունը՝ նրանց մաղթելով սեր ու բարգավաճում:

«Ես ուրախ եմ, որ սփյուռքի երիտասարդության ներկայացուցիչների ամուսնությունը հայրենիքում ավանդույթ է դառնում: Սա արդեն երկրորդ զույգն է, որը եկեղեցում պսակադրվելուց հետո այցելում է սփյուռքի նախարարություն և ստանում է իմ օրհնությունը»,- ասաց Հակոբյանը: 

Նախարարը նորապսակներին պատգամեց, որպեսզի նրանք հայրենիքից հեռու պահպանեն մայրենի լեզուն ու հայկական ավանդույթները և փոխանցեն իրենց սերունդներին:  

«Հարսանիք հայրենիքի կանչով» ծրագիրը մեկնարկել է 2009 թ.-ին:

Ծրագրի շրջանակներում Սփյուռքի նախարարությունը օգնում է զույգերին հայրենիքում հարսանեկան արարողությունը կազմակերպելու և անցկացնելու հարցերում: -0-