ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Տեղական դիտորդները հայտարարում են, որ հունվարի 10-ին անցկացված ԱԺ լրացուցիչ ընտրությունների ընթացքում խախտումներ են գրանցվել:
Ինչպես լրագրողներին հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, 10-րդ ընտրատարածքում ընտրությունները լուրջ խախտումներով են անցել, որի ընթացքում «իշխանությունները հերթական անգամ կարողացան օրենսդիր մարմին անցկացնել սեփական թեկնածուին»: Նրա խոսքով բռնության հիմնական թիրախ դարձան ԶԼՄ ներկայացուցիչները, ովքեր պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ ցուցադրեցին:
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպության դիտորդ Սոնա ԱՅվազյանն ասաց, որ ԱԺ լրացուցիչ ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին ընտրահամակարգի չկայացած լինելն ու ժողովրդավարության ցածր մակարդակը Հայաստանում»:
«Հայկական ժամանակ» օրաթերթի՝ կալանքի տակ գտնվող խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով մեղադրվում է 2008թ. մարտի 1-ի անկարգությունների կազմակերպման մեջ, չկարողացավ հաղթել հունվարի 10-ին կայացած լրացուցիչ ընտրություններում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Փաշինյանին ձայն է տվել 5053 ընտրող՝ ընկերություններին մասնակցած 13380-ից:
Ընկերություններում հաղթանակ է տարել «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Արա Սիմոնյանը, ով 7622 ձայն է հավաքել: Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հարությունյանն էլ 299 ձայն է հավաքել:
Լրացուցիչ ընտրությունները նշանակվեցին, երբ Խաչատուր Սուքիասյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից: Նա 2008թ. նախագահական ընտրություններում սատարում էր Լևոն Տեր-Պետրոսյանին:-0-