Հայաստանի շախմատի հավաքականը կմասնակցի Թուրքիայում անցկացվող աշխարհի թիմային առաջնությանը

28.12.2009, 14:07
Հայաստանի շախմատի հավաքականը կմասնակցի Թուրքիայում անցկացվող աշխարհի թիմային առաջնությանը
Հայաստանի շախմատի հավաքականը կմասնակցի Թուրքիայում անցկացվող աշխարհի թիմային առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի շախմատի հավաքականը կմասնակցի 2010 թ.-ի հունվարի 4-13-ը Թուրքիայի Բուրսա քաղաքում անցկացվող աշխարհի թիմային առաջնությանը, ասվում է ՀՀ շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Քոթանջյանը:

Առաջնությանը կմասնացկեն 10 երկրներ (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Իսրայել, Չինաստան, Հունաստան, Բրազիլիա, Եգիպտոս, Թուրքիա, Ադրբեջան) ներկայացնող 60 շախմատիստներ:

Այս օրերին Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում մարզական հավաքներ է անցկացնում:-0-