Հայաստանի նախագահը դեսպան կնշանակի Կիպրոսում

28.12.2009, 13:53
Հայաստանի նախագահը դեսպան կնշանակի Կիպրոսում

ԵՐԵՎԱՆ, 28  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին հրամանագիր է ստորագրել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին, համատեղության կարգով, Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Աթենք)։

Այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։ -0-