Հայաստանն ու Գերմանիայի Զաքսեն-Անհալթ երկրամասը մտադիր են ընդլայնել համագործակցությունը

24.12.2009, 10:28
Հայաստանն ու Գերմանիայի Զաքսեն-Անհալթ երկրամասը մտադիր են ընդլայնել համագործակցությունը
Հայաստանն ու Գերմանիայի Զաքսեն-Անհալթ երկրամասը մտադիր են ընդլայնել համագործակցությունը

ԳԴՀ-ում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը համագործակցության ընդլյանմանն առնչվող հարցեր է քննարկել Գերմանիայի Զաքսեն-Անհալթ երկրամասի ղեկավարության հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Զաքսեն-Անհալթի վարչապետ Վոլֆգանգ Բյոմերի հետ հանդիպման ժամանակ դեսպան Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել երկրամասի իշխանություններին Հայաստանի հետ մշակութային և կրթական ոլորտներում արդյունավետ համագործակցությանն  ուղղված աջակցության համար:

Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է համագործակցության ոլորտներն ընդլայնելու անհրաժեշտությունը: Կողմերը պայմանավորվել են մշակել հստակ առաջարկներ տնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկվել են նաև Զաքսեն-Անհալթ երկրամասի և ՀՀ մարզերից մեկի, ինչպես նաև տվյալ երկրամասի և ՀՀ առանձին քաղաքների միջև ուղիղ կապեր հաստատելու հնարավորությունները:

Մագդեբուրգի քաղաքապետ Քոխ Ռյուդիգերի հետ հանդիպման ժամանակ գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցություն հաստատել Մագդեբուրգի տեխնիկական համալսարանի և ՀՀ տեխնիկական համալսարաններից որևէ մեկի միջև:-0-