Հայաստանի նախագահը մեկնել է Ղազախստան մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին

18.12.2009, 14:48
Հայաստանի նախագահը մեկնել է Ղազախստան մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Հայաստանի նախագահը մեկնել է Ղազախստան մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 18  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան, որտեղ կմասնակցի ԱՊՀ մասնակից-պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, տեղեկացնում է հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը։  

Ինչպես տեղեկացնում են ղազախստանյան ԶԼՄ-ները, ոչ պաշտոնական գագաթնաժողովի հիմնական ծրագիրը նախատեսված է շաբաթ օրը։

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր գործընկերներին հրավիրել է անցկացնել հանդիպումը Ալմաթիից ոչ հեռու գնտվող լեռնադահուկային «Ակ-Բուլակ» առողջարանում։

Այստեղ նախագահներին մեծ ծրագիր է սպասում՝ կայանալիք Ասիադա-2011 ծրագրում ընդգրկված բարձրլեռնային համալիրներից մեկի օբյեկտներում։

«Ակ Բուլակը» գտնվում է Ալմաթիից 35 կմ հեռավորության վրա։ Այն ունի 3700 մ երկարությամբ ճոպանուղի՝ ծովի մակարդակից 2660 մետր բարձրության վրա։ Այստեղ կան լեռնադահուկային և սնոուբորդիստական ուղիներ։ -0-