Հայ կազակների առաջին Մեծ համագումարն ընտրել է Հայաստանի գլխավոր ատամանին

17.12.2009, 17:38
Հայ կազակների առաջին Մեծ համագումարն ընտրել է Հայաստանի գլխավոր ատամանին
Հայ կազակների առաջին Մեծ համագումարն ընտրել է Հայաստանի գլխավոր ատամանին

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ կազակների առաջին Մեծ համագումարը հինգշաբթի Երևանում միաձայն Հայաստանի գլխավոր ատաման է ընտրել հայ-կազակների միավորման նախագահ, կազակական զորքի

գեներալ-լեյտենանտ, Հայաստանում կազակության ղեկավար ու հիմնադիր Կարապետ Զադոյանին:

Ընդհանուր առմամբ գլխավոր ատամանի պաշտոնին ներկայացվել է երեք թեկնածություն՝ Կարապետ Զադոյանի, Միխայիլ Մկրտչյանի և Մայիս Միրզոյանի:

Երևանում 2009 թ.-ի հոկտեմբերի 31-ին ստեղծվել է Կազակական  կազմակերպությունների ատամանների խորհուրդ, որը համակարգելու է Հայաստանում կազակության հետագա գործունեությունը: Խորհրդի կազմում են Բարեկամության և համագործակցության հայ-կազակական միջազգային միավորման, Հայ-ռուսական կազակական միավորման և գեներալ լեյտենանտ, իշխան Վալերի Մադաթովի անվ. կազակների միության հայկական հասարակական կազմակերպության հնգական ներկայացուցիչներ:  

Ինչպես Զադոյանը հայտնեց լրագրողներին, կոմս, գեներալ Միխայիլ Լորիս-Մելիքովի անվան կազակական կազմակերպությունների ատամանների խորհրդի ստեղծման հիմնական խնդիրն է ջանքերի համախմբումը միասնական նպատակներ իրականացնելու համար:

«Կազակների պատվիրանն ասում է, որ միավորումն ուժ է, մշակույթ ու կարգուկանոն, եթե դա չլինի, ապա գժտություն կլինի: Կազակության ողջ գործունեությունն ու բազմադարյա պատմությունը ցույց է տալիս, որ մեր պատմությունը միասնության մեջ է, և համախմբումը թույլ է տալիս ստեղծել միակ գործունակ կառույցը, ինչը նոր լրացուցիչ ազդակ կհաղորդի մեր շարժմանն ու համախմբված թիմով գործելու հնարավորություն»,- ասաց Գլխավոր ատամանը:   

Ընդ որում որպես հայկական միավորված կազակության հիմնական նպատակ նա նշեց ռուս, ուկրաինացի և բելառուս կազակների հետ համագործակցությունը, ում հետ ձևավորված են եղբայրական հարաբերություններ:  

«Մենք ջանք չենք խնայի կազակության ռազմական միասնականությունն ու համախմբվածությունը պահպանելու, մեր հայրենիքի՝ Հայաստանի բարգավաճման համար և արժանապատվությամբ կկրենք կազակի կոչումն ու կզարգացնենք հայրենիքին ծառայելու փառավոր ավանդույթները»,- ասաց Զադոյանը:

Միևնույն ժամանակ Կազակական զորքերի մեծ եղբայրության ատաման, Կենտրոնական կազակական զորքերի ատաման, ՌԴ նախագահին առնթեր կազակության գործերի խորհրդի միջազգային կապերի բաժնի ղեկավար Վալերի Նիկիտինը հայ կազակների միավորումը ակնառու իրադարձություն է համարել, որը պետք է օրինակ ծառայի ողջ կազակության համար բոլոր երկրներում:   

Ողջ ռուսական կազակության անունից նա Կարապետ Զադոյանին շնորհեց «Ատաման Պլատով» շքանշանը, իսկ կազակներ Նվեր Թորոսյանին ու Արթուր Մաքսիբեթյանին՝ «Կազակի կամքի» մեդալներ: -0-