Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի որոշում է ընդունել, որի համաձայն 2010 թվականի հունվարի 8-ը հանրապետությունում հայտարարված է ոչ աշխատանքային օր։
Ինչպես Սարդարապատում (Արմավիրի մարզ) կայացած կառավարության արտագնա նիստում հայտարարեց Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ուրբաթ օրվա փոխարեն աշխատանքային օրը տեղափոխվել է 2009 թվականի դեկտեմբերի 26-ին՝ շաբաթ օր։
«Այսպիսով, Հայաստանի քաղաքացիներն ամանօրյա օրերին կկարողանան հանգստանալ 10 օր՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 10-ը»,- ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 10-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ ու լրացումներ է մտցրել «Տոների և հիշարժան օրերի մասին» օրենքում: Եթե ավելի վաղ Հայաստանում համարվել են ամանորյա տոները դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը և հունվարի 6-ին նշվող Սուրբ Ծնունդը, ապա նոր խմբագրության համաձայն, ոչ աշխատանքային օրեր կլինեն նաև հունվարի 3, 4, 5, ինչպես նաև հունվարի 7-ը՝ որպես մեռելոց հիշատակության օր:
Նման փորձը համապատասխանում է միջազգային փորձին, չնայած տարբերվում է ժամկետներով կաթոլիկ և ուղղափառ Սուրբ Ծննդի տոնակատարության ամսաթվերի տարբերության պատճառով: -0