ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Անցյալ շաբաթ դիմակավորված անձինք թալանել են Երևանի ծայրամասում գտնվող մասնավոր տան բնակիչներին, հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն` դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 23.15-ին 2 դիմակավորված անձինք, որոնցից մեկի ձեռքին եղել է ատրճանակ, իսկ մյուսի ձեռքին` կարճեցված փողով հրացան, մուտք են գործել նշված տուն, կպչուն ժապավենով կապել բնակչին` 30-ամյա Սուրեն Շ.-ին, զենքի սպառնալիքով բռնություն գործադրել տան մյուս անդամների նկատմամբ և հափշտակելով ոսկյա զարդեր, 2.225.000 դրամ ու ԱՄՆ 800 դոլար` դիմել են փախուստի:
Կատարվում է նախաքննություն:-0-