Մեղրիի լեռնանցքը փակ է առատ ձյան պատճառով
14.12.2009,
18:44
Մեղրիի լեռնանցքը փակ է առատ ձյան պատճառով

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 14-ին հանրապետության որոշ մարզերում տեղացած առատ ձյան պատճառով ժամը 17:00-ի դրությամբ փակվել է Քաջարան-Մեղրի ճանապարհի Մեղրիի լեռնանցքը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն` Գորիս-Սիսիան հատվածում բուք է, տեսանելիություն չկա և դժվար անցանելի է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս այդ ճանապարհներից օգտվել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Հանրապետության մյուս ճանապարհները բաց են: -0-