Ծանր և հատկապես ծանր հանցագործությունների թիվը ՀՀ-ում կայուն միտում է պահպանում. նախարար

14.12.2009, 12:00
Ծանր և հատկապես ծանր հանցագործությունների թիվը ՀՀ-ում կայուն միտում է պահպանում. նախարար

Վերջին 5-6 տարում ծանր և հատկապես ծանր հանցագործությունների թիվը ՀՀ-ում կայուն միտում է պահպանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Դանիելյանը:

«Մենք այդ ուղղությամբ համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում: Ակտիվ բանակցություններ են տարվում միջազգային կառույցների հետ, մասնավորապես մի շարք միջազգային համաձայնագրեր են կնքվել հանցագործության դեմ պայքարում գործակցելու մասին»,- ասաց Դանիելյանը:

Ոստիկանության տվյալներով, Հայաստանում 2009թ. հունվար-սեպտեմբերին գրանցվել է ավելի քան 10,7 հազար հանցագործություն, ինչը 57,1 տոկոսով մեծ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, գրանցված հանցագործություններից 4026-ը ոչ մեծ ծանրության են, 2581-ը՝ միջին, 3927-ը ծանր, 185-ը՝ հատկապես ծանր:

Միաժամանակ նա նշեց, որ պետք է չէ հանցավորության մասին դատողություններ անել ըստ վիճակագրական տվյալների:

«Հանցավորության աճի վերաբերյալ վիճակագրական ցուցանիշները դեռ չեն արտացոլում հանցավորությանն առնչվող իրական վիճակը»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով, բնակչության ակտիվությունն ու հանցագործությունների գրանցումը, ինչը թեպետ կատարյալ չէ, բայց այնուամենայնիվ դրականորեն տարբերվում է  նախորդից, կարող են ազդել այս տարվա հանցագործությունների մակարդակի ցուցանիշների տոկոսային հարաբերակցության վրա՝ նախորդ տարվա համեմատ:

Հանցագործությունների բացահայտման մակարդակի մասին խոսելիս՝ Դանիելյանը նշեց, որ «քանի դեռ հանցագործությունների բացահայտման ընթացակարգերն ու մեխանիզմները լիովին չեն համապատասխանել եվրոպական իրավապայմանագրային չափորոշիչներին, մենք պետք է խոստովանենք, որ մենք լուրջ խնդիրներ ունենք»:

«Մենք չպետք է առաջնորդվենք «բացահայտել հանցագործությունը ցանկացած ճանապարհով» սկզբունքով, այլ հաստատված միջազգային-իրավական չափորոշիչներն համապատասխան բացահայտելու սկզբունքով»,- ասաց Դանիելյանը:

Խոսելով առավել արդիական խնդիրների մասին՝ նախարարն ընդգծեց որակյալ կադրերի և տեխնիկական պատշաճ հագեցվածության պակասը: Որակյալ կադրեի պակասը, ըստ Դանիելյանի, ցածր աշխատավարձն է:

«Լավ աշխատակիցների մեծամասնությունը հեռանում է համակարգից ավելի բարձր վարձատրվող աշխատանք գտնելու պատճառով: Մի կողմից դա փոքրացնում է կոռուպցիոն ռիսկերի մակարդակը, սակայն միաժամանակ համակարգը զրկվում է որակյալ կադրերից»,- նշեց Դանիելյանը:-0-