Հայաստանի երեք քաղաքացի է մահացել թոքերի բորբոքումից. «Չորրորդ ինքնիշխանություն»

07.12.2009, 11:07
Հայաստանի երեք քաղաքացի է մահացել թոքերի բորբոքումից. «Չորրորդ ինքնիշխանություն»
Հայաստանի երեք քաղաքացի է մահացել թոքերի բորբոքումից. «Չորրորդ ինքնիշխանություն»

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի երեք քաղաքացի է մահացել թոքերի բորբոքումից, նրանցից երկուսն «Էրեբունի», երրորդը՝ Հանրապետական հիվանդանոցում, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

Թերթին տված հարցազրույցում Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հերքել է լուրերն այն մասին, թե այդ անձինք մահացել են «խոզագրիպից» և հայտնել, որ մահվան պատճառը սովորական սեզոնային գրիպից առաջացած թոքաբորբն է եղել։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Էրեբունի» և «Նաիրի» հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում բավականին լուրջ իրավիճակ է։ Բժիշկներից շատերը հրաժարվում են պաշտոնապեց մեկնաբանել այս իրավիճակը, թեև չեն հերքում, որ վերջին օրերին հիվանդանոց են բերվում թոքաբորբով բազմաթիվ հիվանդներ։ -0-