431.08
4.38
402.99
+5
Եղանակը Երևանում
Հայ

ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների շուտափույթ համաձայնեցման կոչ են անում

12:35
02 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Բեռնար Կուշները, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգը նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ համատեղ նախօրեին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են արել «հնարավորինս շուտ» ավարտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքների համաձայնեցման աշխատանքը:

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, համանախագահները հաստատել են իրենց պետությունների՝ հակամարտության հիմնարար սկզբունքների համաձայնեցման աշխատանքների ավարտի գործում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին աջակցություն ցուցաբերելու պարտավորությունները, որոնք ընդունվել են այս տարվա հուլիսի 10-ին Աքվիլայում տեղի ունեցած «ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ:

Նրանք ընդգծել են, որ հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնությունը շրջանակային հիմք կծառայի համընդգրկուն կարգավորման համար, ինչը կնպաստի ամբողջ տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման վրա հիմնված ապագայի կերտմանը:

«Պատվիրակությունների հինգ ղեկավարները վկայակոչեցին 2008թ. նոյեմբերին Մոսկվայում ընդունված հռչակագրում և 2008թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Հելսինկիի նախարարական հայտարարությունում ամրագրված պարտավորություները: Նրանք նշեցին բանակցությունների դրական դինամիկան, որն արձանագրվել է այս տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած վեց հանդիպումների ընթացքում», - նշվում է փաստաթղթում:

Հայտարարության հեղինակները նշել են, որ այս հանդիպումների աճող հաճախականությունը զգալիորեն նպաստել է կողմերի միջև երկխոսության ընդլայնմանը և շարժմանը դեպի 2007 թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում առաջարկված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցում:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նշեցին, որ այս տարվա ընթացքում առաջընթաց է արձանագրվել Հիմնարար սկզբունքների դրույթների շուրջ ընդհանուր ըմբռնումների հասնելու հարցում:

Նրանք հաստատեցին իրենց երկրների պատրաստակամությունը՝ ավարտելու աշխատանքը Հիմնարար սկզբունքների վրա, ինչպես Աքվիլայում հորդորել են համանախագահ երկրների նախագահները:

Միաժամանակ նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ եռանդուն աշխատելու չլուծված հարցերը կարգավորելու, համաձայնության հասնելու ուղղությամբ, մասնավորապես, Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա:-0-

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան