Մշակութային սեփականության պահպանման և վերականգնման միջազգային կենտրոնի ղեկավարը կարող է այցելել Հայաստան

30.11.2009, 19:27
Մշակութային սեփականության պահպանման և վերականգնման միջազգային կենտրոնի ղեկավարը կարող է այցելել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Մշակութային սեփականության պահպանման և վերականգնման միջազգային կենտրոնի ղեկավար (ICCROM) Մունիր Բուշենակին հրավիրել է այցելել հանրապետություն:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հրավերն ուղարկվել է Հռոմում Պողոսյանի և Բուշենակիի հանդիպման ընթացքում, որի ժամանակ քննարկվել են Հայաստանում մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացման, համատեղ գիտաժողովների կազմակերպման հետ կապված հարցեր:

Բացի այդ Պողոսյանը Հռոմում Իտալիայի մշակույթի նախարար Սանդրո Բոնդիի հետ քննարկել է համագործակցության հարցեր:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մասնակցել է Մշակութային սեփականության պահպանման և վերականգնման միջազգային կենտրոնի՝ նոյեմբերի 24-27-ը Հռոմում անցկացվող 26-րդ նիստին: 

Հայաստանը ICCROM անդամ է 2004 թ.-ի մայիսի 5-ից: -0-