Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են ղարաբաղյան հակամարտությունը. 168 ժամ

30.11.2009, 12:12
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են ղարաբաղյան հակամարտությունը. 168 ժամ

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բայերլիի հանդիպման ժամանակ քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, գրում է «168 ժամ» օրաթերթը:

Ինչպես նշում է թերթը, այդ հանդիպումից հետո ղարաբաղյան հարցը պետք է քննարկվի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջև կայանալիք հանդիպման ժամանակ:

Թուրք վերլուծաբանների կարծիքով, Էրդողանը կփորձի համոզել Օբամային, որպեսզի մինչ Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը զգալի առաջընթաց ձեռք բերվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:-0-