+21
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի բնակչության 8 տոկոսն այսօր տառապում է բրոնխիալ ասթմայով. ՀՀ առողջապահություն

18:06
27 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բնակչության 8 տոկոսն այսօր տառապում է բրոնխիալ ասթմայով, և մեծսմասնություն են կազմում երեխաները, հայտնեց ՀՀ առողջապահության գլխավոր թոքաբան, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը։

«Ասթման չափազանց տարածված է Հայաստանում, նախ, կլիմայական պայմանների պատճառով։ Ներկայում հանրապետությունում այդ հիվանդությամբ է տառապում բնակչության 7-8 տոկոսը, ընդ որում գերակշռող մաս են կազմում մինչև 18 տարեկան երեխաները»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ոսկանյանը։

Նրա խոսքով, 1999-2009թթ. Հայաստանում բրոնխիալ ասթմայից մահացել է 0,04 տոկոս մարդ։

«Եթե մինչև 1998 թվականը մահվան դեպքեր էին գրանցվում հիմնականում տարեց մարդկանց մոտ, ապա 1999 թվականից հետո պատկերը կտրուկ փոխվեց, և այժմ մեծ մասամբ ասթմայից մահանում են հիմնականում դեռահասները»,- ասաց նախարարության ներկայացուցիչը։

Թոքաբանը նշեց, որ բրոնխիալ ասթման հիվանդությունների այն դասին է պատկանում, որոնք անընդհատ հսկողության կարիք ունեն, որպեսզի էլ ավելի չբարդանան։

«Ասթմայով տառապողների վիճակի վատթարացման դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում այն հիվանդներին, ովքեր չգիտեն այդ հիվանդության և դրա հետևաքների մասին»,- ասաց պրոֆեսորը։

Նա նաև հայտնեց, որ վարակների տարածումը, ներառյալ A/H1N1-ը, կտրուկ մեծացնում է բրոնխիալ ասթմայով հիվանդանալու ռիսկը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:35
09 Հունիսի 2023
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը. առաջնորդները հանդիպել են Սոչիում (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը. առաջնորդները հանդիպել են Սոչիում. ՎԻԴԵՈ
14:06
08 Հունիսի 2023
Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ–ից հայտնեցին, որ Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է
22:51
07 Հունիսի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարի հետ
Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ
11:48
07 Հունիսի 2023
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
14:15
06 Հունիսի 2023
Փոխվարչապետը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման հեռանկարները
Քննարկվել են նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր
16:02
05 Հունիսի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկումները կմեկնարկեն հունիսի 12–ին Վաշինգտոնում. ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով
11:42
05 Հունիսի 2023
Հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար (ՎԻԴԵՈ)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը. ՎԻԴԵՈ
15:27
01 Հունիսի 2023
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. ՎԻԴԵՈ
13:10
01 Հունիսի 2023
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում