Հայաստանում Խաչատրյանի անվան երիտասարդ երաժիշտների միջազգային մրցույթը կմեծացնի երիտասարդության հետաքրքրությունը դասական երաժշտության հանդեպ. Կոգան

26.11.2009, 16:12
Հայաստանում Խաչատրյանի անվան երիտասարդ երաժիշտների միջազգային մրցույթը կմեծացնի երիտասարդության հետաքրքրությունը դասական երաժշտության հանդեպ. Կոգան

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արամ Խաչատրյանի անվան երիտասարդ երաժիշտների միջազգային մրցույթը կմեծացնի երիտասարդության հետաքրքրությունը դասական երաժշտության հանդեպ, կարծում է ՌԴ ժողովրդական արտիստ, Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամ Պավել Կոգանը:

Արամ Խաչատրյանի անվան մրցույթը 2010 թ.-ից Հայաստանում կանցկացվի ընդլայնված ձևաչափով:

Կոգանը հատկապես կարևորեց կոմպոզիցիայի անվանակարգը, քանի որ մրցույթը «կբարձրացնի հենց այդ ուղղության մասսայականությունը»:

«Մրցույթը շատ կարևոր է նաև որպես հարգանքի տուրք Խաչատրյանի հիշատակին: Խաչատրյանի ստեղծագործությունները ժամանակ առ ժամանակ հնչում են իմ խմբավարությամբ, ես հանդես եմ եկել նաև կոմպոզիտորի 100 և 105-ամյա հոբելյանների ժամանակ»,- ասաց նա:   

Երաժիտը նշեց նաև, որ իր համար մեծ պատիվ է մեծ կոմպոզիտորի անունը կրող մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելը:

Նա նաև գոհունակություն հայտնեց այն կապակցությամբ, որ հայ երիտասարդության շրջանում դասական երաժշտության շատ երկրպագուներ կան:  

«Երեկ Երևանում մեր համերգին ես ջերմ ընդունելության արժանացա հենց երիտասարդ հանդիսատեսի կողմից, ինչը շատ ուրախալի է»,- հավելեց Կոգանը:-0-