Հայաստանում հաստատվել է Հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումների ազգային ծրագիրը

25.11.2009, 20:06
Հայաստանում հաստատվել է Հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումների ազգային ծրագիրը
Հայաստանում հաստատվել է Հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումների ազգային ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հաստատվել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումների ազգային ծրագիրը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ծրագիրը հաստատվել է չորեքշաբթի 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարությունները կազմակերպող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստի ժամանակ, որը վարել է հանձնաժողովի նախագահ,  Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակի  տոնական միջոցառումները մեր հարգանքի տուրքը մատուցելու բացառիկ  հնարավորություն են  համաշխարհային պատերազմի մասնակիցներին, ովքեր  այսօր մեզ հետ  են  և հիշելու նրանց, ովքեր իրենց կյանքն են  զոհել  հաղթանակի համար»,- ասաց վարչապետը:
 
Նիստում քննարկվել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդում հաստատված հոբելյանական միջոցառումների ծրագրին Հայաստանի մասնակցության հարցը, ինչպես նաև հաստատվել է  1941-1945թ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ազգային ծրագիրը:    

Միջոցառումների պատճաշ կազմակերպման և իրականացման համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետական գերատեսչությունների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ:-0-